



Արմինֆո. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակահայկական թշնամանքը հակասում է հրեական հոգևոր և աշխարհիկ ավանդույթներին: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան (X) էջում:
ANCA-ի հրապարակման մեջ նշվում է, որ դա հակասում է ողջ աշխարհի հրեաների շրջանում ստեղծված փոխհամաձայնությանը, որ ցեղասպանություն վերապրած Իսրայել պետությունը պետք է կանգնի Հայաստանի կողքին:
"Օրինակ. Հայոց ցեղասպանության ժխտում, ադրբեջանական հարձակումների զինում, Երուսաղեմի հայկական թաղամասի համար սպառնալիքի ստեղծում", - ասվում է ANCA-ի հրապարակման մեջ:


