Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները և նախարարության կազմում ընդգրկված մի շարք պետական կառույցների ղեկավարներ վերանշանակվել են:
Մասնավորապես, Արմեն Սիմոնյանը, Նարեկ Մանուկյանը և Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել են ՏԿԵ փոխնախարարի պաշտոնում:
Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Հայաստանի գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Միհրան Խաչատրյանը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում:
Որոշումները, ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 20-ին: