Արմինֆո. Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19 - ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վիճակը և հեռանկարները:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև փոխգործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
"Հաստատվել է Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության լիակատար ամրապնդման և հետագա ընդլայնման երկուստեք պատրաստակամությունը։ Քննարկվել է նաև 2025 թվականին համատեղ միջոցառումների ժամանակացույցը", - ընդգծել են Ղազախստանի ԱԳՆ-ում։