


Արմինֆո. Օդի ջերմաստիճանը դեկտմեբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։ Այդ մասին հաղորդել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նաեւ հաղորդվում է, որ Երևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։
Մարզերում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։



