Արմինֆո.Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) թարմացված վարկանշային աղյուսակում նահանջել է ևս մեկ հորիզոնականով: Այդ մասին է վկայում ՖԻՖԱ-ի կողմից դեկտեմբերի 19-ին ներկայացված նոր վարկանշային աղյուսակը:
Թարմացված վարկանշային աղյուսակում ազգային հավաքականը զբաղեցնում է 100-րդ տեղը:
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը պահպանել է առաջատար դիրքը: Առաջին տասնյակի մյուս բոլոր ազգային թիմերը նույնպես պահպանել են իրենց տեղերը: Արգենտինացիները հաստատուն կերպով զբաղեցնում են առաջին տեղը, երկրորդ տեղում ֆրանսիացիներն են, երրորդում ' իսպանացիները: