Արմինֆո. Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Պատրիկ Ֆալոնի հետ (հանրապետական, Տեխաս)։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընթացներ։
«Երկուստեք կարևորվել է ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունների է՛լ ավելի խորացման անհրաժեշտությունը։ Ի պատասխան դեսպանի առաջարկի՝ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին», - ասվում է հաղորդագրությունում։