Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավորներին և աշխատակազմի աշխատակիցներին հերթական անգամ պարգևավճարներ են դուրս գրվել: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այս անգամ, ինչպես նշվում է ԱԺ կայքում զետեղված հաղորդագրությունում, պարգեւավճար է տրվել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: "Ղեկավարվելով "Ազգային ժողովի կանոնակարգ" սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ հրամայում եմ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ խրախուսել Ազգային ժողովի պատգամավորներին, պետական ծառայողներին և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողներին միանվագ դրամական պարգևով", - ասվում է Ազգային ժողովի նախագահի որոշման մեջ: