Արմինֆո. Հայկական դեղագործական ընկերությունները Սաուդյան Արաբիայում մասնակցել են «CPHI Middle East 2024» 35-րդ միջազգային դեղագործական ցուցահանդեսին:
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը դեկտեմբերի 10-12-ը Սաուդիան Արաբիայի Ռիադ քաղաքում տեղի ունեցած «CPHI Middle East 2024» ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 100 երկրից 400 ներկայացուցիչ և 30000 այցելու։
Հայաստանը մասնակցել է միասնական ազգային տաղավարով, որում ներկայացված է եղել հայկական 7 ընկերության արտադրանք։
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էին ԻԻՀ-ում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գեորգի Խաչիյանը։
Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել B2B հանդիպումներ տարբեր երկրներից ներկայացված ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 10 ամսում Հայաստանում արտադրված դեղագործական արտադրանքի ծավալն աճել է 6,4 տոկոսով՝ կազմելով 9,9 մլրդ դրամ։