Արմինֆո. ՈՒԵՖԱ-ն 37,5 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպման ժամանակ երկրպագուների պահվածքի համար: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունում։
Մասնավորապես, խաղի ժամանակ երկրպագուներն օգտագործել են պիրոտեխնիկայի միջոցներ, որոնց կիրառման համար պատիժը կկազմի 20 հազար եվրո, ևս 17,5 հազար եվրո կվճարվի բաններների տեղադրման համար: Հայաստանի հավաքականի հաջորդ պաշտոնական խաղին Երևանում մարզադաշտի հարավային և հարավ - արևելյան տրիբունաների 500 տեղ փակ կլինի:
ՈՒԵՖԱ-ի որոշումը ուժի մեջ կլինի երկու տարվա փորձաշրջանի ընթացքում: