Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Ավելի վաղ Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
"Այսօր առանձին հանդիպում չի նախատեսվում, այնտեղ աշխատանք է ընթանում վարչապետական ծրագրով", - ասել է Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում:
Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են հոկտեմբերի 8-ին Կրեմլում: Այն ժամանակ Մոսկվայում ընթանում էր ԱՊՀ գագաթնաժողովը։