Արմինֆո. Մենք բոլորս ուզում ենք օրենքով աշխատել, բայց թող օրենքն այնպիսին լինի, որպեսզի կարողանանք օգտվել դրանից ։ Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է Գումի շուկայի մսավաճառներից մեկը՝ սպանդանոցից մսի ծագումը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով ոստիկանության կողմից դրա առգրավման առնչությամբ։
Մսավաճառներից մեկը նշել է, որ իր եկամտի միակ աղբյուրը մսի վաճառքն է։ "Ես որեւէ այլ բանով չեմ կարող զբաղվել, սա իմ միակ վաստակն է, որով ես կերակրում եմ ընտանիքիս: 6000-7000 դրամով ես չեմ կարող փակել իմ պարտքերը: Երևանում սպանդանոց ստեղծեք, և ես կգնամ իմ միսը այնտեղ ձևակերպեմ", - ընդգծել է մսավաճաառը։
Շուկայի մասնակիցների խոսքով՝ մսի առգրավումը տեղի է ունենում օրենքը խախտելու պատրվակով ։ Արդյունքում՝ նրանցից շատերը հայտնվում են պարտքի փոսում, քանի որ անասուններ պահելը հաճախ իրականացվում է վարկով: Անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում նրանց նկատմամբ կիրառվում է տուգանք ՝ 50-100 հազար դրամի չափով ։ Միևնույն ժամանակ, սպանդանոցները գտնվում են հեռավոր շրջաններում, ուր նրանց համար դժվար է հասնել։ Ընդ որում, նրանք ոստիկաններին հավաստիացրել են, որ անասնաբույժը կենդանիներին ստուգել է վաճառքից առաջ, եւ նրանք մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացրել։
"Եթե սպանդանոց լինի, այնտեղ անասնաբույժ էլ կլինի, և մարդիկ հանգիստ կկարողանան իրենց գյուղերից միս բերել։ Թող այն լինի պետական, թող միսը ստուգեն։ Պետության համար դժվար չի լինի տարածք տրամադրել դրա համար ։ Թող պայմաններ ստեղծեն Երևանում, բոլորն ուզում են օրենքով աշխատել, բայց պայմաններ չկան", - եզրափակել է վաճառողներից մեկը։
Մսավաճառները նաև դժգոհություն են հայտնում, որ առգրավված միսը կարող է օգտագործվել այն նույն մարդկանց կողմից, ովքեր առգրավել են այն: Թեև նրանց ասել են, որ այն կայրեն, վաճառողներից մեկը նկատել է. "Յոթ տարի սպանդանոցի մասին խոսք չի եղել, և սա առաջին դեպքն է, երբ որոշել են միսը առգրավել":
Աղբյուրների համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների հետևանքով ձերբակալվել է 8 մարդ: Իրավիճակին արձագանքել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Այսպես, Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ ԶԼՄ-ների և սոցիալական հարթակների մոնիտորինգի արդյունքում տեղեկատվություն է ստացվել Երևանի ԳՈՒՄ-ի հարակից շուկայում տիրող լարված իրավիճակի մասին: Նրա խոսքով ՝ արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության բաժին ՝ ձերբակալվածների հետ զրուցելու և նրանց իրավունքների ապահովման իրավիճակը ֆիքսելու համար: "Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ուսումնասիրության առարկա կդառնա նաև մսավաճառների կողմից բարձրացված հարցը՝ համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության մասին: Այցի արդյունքները կամփոփվեն, և մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ", - գրել է մարդու իրավունքների պաշտպանը: