Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարության հաղորդագրության համաձայն, այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի դեկտեմբերի 13-ի նիստում նախատեսվում է քննարկել արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմների իրականացման հետ կապված հարցը: Կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաեւ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության եւ դրանց իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու, հարկատար ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի մասին հաշվետվություններին վերաբերող հարցեր ՝ ԵՄԽ հանձնարարականով նախատեսված պիլոտային ձեւին համապատասխան: Լսվելու են զեկույցներ 2023 թվականին ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքի, 2023 թվականին ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի, Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի մասին: