Արմինֆո. Դեկտեմբերի 11-ին Եգիպտոսում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵԱՀ արտաքին գործերի նախարարի բազմակողմ և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ամրո Ջվեյլիի հետ:
Ինչպես հաղորդում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը, հանդիպմանը երկուստեք նշվել է հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքի համակարգման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: