Արմինֆո. Հայաստանը դրական է գնահատում ռուսական կողմի ջանքերը, որոնք ուղղված են ԱՊՀ մասնակից պետությունների փոխշահավետ համագործակցության ներուժի զարգացմանը: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
"Ցանկանում եմ նաև ընդգծել, որ հայկական կողմը դրական է գնահատում 2024 թվականին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդում նախագահության շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների փոխշահավետ համագործակցության ներուժի մեծացմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերի արդյունքները", - նշել է նա:
Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը լիովին աջակցում է հումանիտար համագործակցության ոլորտում 2025 թվականի գերակա միջոցառումների ծրագրի ընդունմանը և պատրաստակամություն է հայտնում ակտիվորեն մասնակցել դրա իրականացմանը: