Արմինֆո. Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից։ Այդ մասին ասվում է Երեւանի մետրոպոլիտենի հաղորդագրությունում:
«Այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կունենանք լսել նաև նրան նվիրված հատուկ ստեղծագործություն՝ «Jamais» («Երբեք») երգը։ Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ երիտասարդ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։ Երգը կատարվում է հայտնի արտիստների կողմից՝ Ֆրանսիայից և Հայաստանից․ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան,Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան, Էրիկ Կարապետյան: Վայելենք Ազնավուրի արվեստի կախարդանքը Երևանի մետրոյում», - նշվում է հաղորդագրությունում։