Արմինֆո. Դեկտեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Համաժողովը, որն անցկացվում է հին ձեռագրերի ինստիտուտում ՝ Մատենադարանում, կտևի երկու օր ։ Միջոցառման մասնակիցներին է դիմել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կհրապարակվի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը: