Արմինֆո. Flightradar կայքի հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 11-ին չարտերային չվերթ է իրականացվել Երևանից Բաքու։
"Զվարթնոց" միջազգային օդանավակայանում հաստատել են այդ տեղեկությունը, հավելելով, որ չվերթը պատվիրել է միջազգային կազմակերպությունը: Օդանավակայանում հավելել են, որ ներկայիս չվերթն արտառոց իրադարձություն չէ։ Նման չվերթներ առաջին անգամ չեն իրականացվում։
Չարտերն իրականացրել է լեհական ընկերությունը, սակայն, թե ում և ինչ է այն տեղափոխել, ոչինչ չի հաղորդվում։