Արմինֆո. Տաքսու վարորդները հերթական բողոքի ակցիան են իրականացնում՝ վառելիքի գների անկայունության և մի շարք այլ խնդիրների առնչությամբ, որոնց նրանք բախվում են իրենց աշխատանքում:
Առաջին հերթին, տաքսիստները մտահոգություն են հայտնել վառելիքի գների անկայունության առնչությամբ։ <Կենտրոնական բանկի դերը գների կայունության ապահովումն է, բայց կարգավորիչը չի կիրառում որևէ գործիքակազմ: Ի՞նչ է նշանակում մեկ օրում 30 տոկոս թանկացում, կամ մեկ շաբաթում ՝ 100 տոկոս։ Նման բան չի կարող լինել, եթե կա Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որը որևէ իմաստով իր աշխատանքով չի ապացուցել, որ գոյություն ունի>, - նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ընդ որում, նրանք դժգոհել են սահմանված սակագների նկատմամբ որեւէ վերահսկողության բացակայությունից ։ Տաքսիստները պատմել են, որ օպերատորները գների բարձրացումը պայմանավորում են բարձր պահանջարկով, բայց ոչ ոք չի ստուգում, թե արդյոք իրականում կա այդ պահանջարկը, որքանով է այն բարձր, և արդյոք այն համապատասխանում է հիմքում դրված ալգորիթմին:
Տաքսու վարորդներից մեկը նշել է, որ անձամբ դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, ներկայացրել է բոլոր խնդիրները, բայց մինչ օրս ոչինչ չի լուծվել:
Ի թիվս այլ խնդիրների՝ տաքսիստները նշել են տեխնիկական աջակցության բացակայությունը, օնլայն- տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը, տաքսիստների աշխատանքային պայմանները և այլն: