Արմինֆո. Մենք ամրապնդում ենք Հայաստան-Բրիտանիա գործընկերությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«ՀՀ Անվտանգության խորհրդի, ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչները վերջերս այցելեցին Լոնդոն՝ ծանոթանալու Միացյալ Թագավորության (ՄԹ) փորձին անվտանգային, պաշտպանական և արտաքին քաղաքականության ոլորտներում:
Նրանք հանդիպումներ ունեցան ՄԹ կառավարության մարմինների, վերլուծական կենտրոնների, ինչպիսիք են RUSI-ն և Chatham House-ը, ինչպես նաև LSE համալսարանի հետ՝ փորձի փոխանակման և միջգերատեսչական համագործակցությունը խորացնելու նպատակով։
Ուսումնաճանաչողական այցը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի կողմից և ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցությամբ՝ ՄԹ կառավարության կողմից», - ասվում է հաղորդագրությունում։