Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արամ Հովհաննիսյանին վերանշանակել է ոստիկանության պետ-ՆԳՆ փոխնախարարի պաշտոնում: Համապատասխան որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, Փաշինյանն ստորագրել է դեկտեմբերի 10-ին:
Մեկ այլ որոշմամբ վարչապետը Ալեքսանդր Մկտարյանին նշանակել օտար պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։