Արմինֆո. Անկարայում հույս են հայտնում, որ Բաքվի և Երևանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ դեսպանների 15-րդ խորհրդաժողովի ժամանակ։
Ինչպես նշվում է թուրքական Anadolu գործակալության հաղորդագրությունում, մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում ՝ Էրդողանը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության դրական միտումը և հեռանկարները:
"Մենք ցանկանում ենք, որպեսզի պատմական հնարավորությունը, որը բացվել է օկուպացիայից Ղարաբաղի ազատագրմամբ, պսակվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմամբ", - եզրափակել է Թուրքիայի առաջնորդը: