Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան: Այդ մասին ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
Ինչպես նշում է աղբյուրը, պատվիրակությունը Նյու Դելիում կլինի դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արմեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ: Ակնկալվում է, որ պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ կունենան Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: