Արմինֆո. Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արսեն Առաքելյանը: Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նշանակումը կատարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդության հիման վրա: Հայ դիվանագետի նստավայրը կլինի էլ-Քուվեյթը։