Արմինֆո. Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը մասնակցել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) պարեկությանը՝ Երասխի ուղղությամբ: Այս մասին EUMA-ն հաղորդել Է Twitter-ի (X) իր էջում:
"Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է EUMA։ Նա տեղեկացվել է տեղում առաքելության գործունեության մասին և միացել Երասխում պարեկությանը", - ասվում է EUMA-ի թվիթերյան էջում։