Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ Պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից ճանաչվել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ:
«Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար», - ասվում է հաղորդագրությունում: