Արմինֆո. Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հադի Սինիրլիօղլուի միջև:
Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով ԱՀ ԱԳՆ, Բայրամովը շնորհավորել է Ֆերիդուն Սինիրլիօղլուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ այդ կարևոր գործունեության մեջ:
Գլխավոր քարտուղարի ուշադրությանն է հասցվել Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ի հետ համագործակցության կարևորումը։ Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակում համագործակցության օրակարգի տարբեր հարցերի և հեռանկարների շուրջ: