Արմինֆո. Այսօր ՝ 2024 թ.դեկտեմբերի 9-ին, Հալեպի ռազմական վարչակազմի ներկայացուցիչները հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքների ղեկավարների հետ: Այդ մասին հաղորդում է "Գանձասար" համայնքային թերթը։
Նշենք, որ թուրքամետ ընդդիմադիր իսլամիստների "Հայաթ Թահրիր աշ - Շամ" միավորումը (մտնում է "Ալ-Ֆաթհ ալ-Մուբին") մի քանի շաբաթ առաջ լայնածավալ հարձակում էր կազմակերպել Սիրիայի վրա ։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր ուժերին հաջողվել է տիրանալ Հալեպի մեծ մասին, ապա նաև սիրիական այլ քաղաքների: Դեկտեմբերի 8-ի գիշերը շարժումը հայտարարեց Դամասկոսը գրավելու և 24 տարի իշխանության ղեկին գտնվող Բաշար Ասադին տապալելու մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը քաղաքական ապաստան է տվել Սիրիայի նախագահին և նրա ընտանիքին:
Իր հերթին՝ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Գազի Ալ Ջալալին հայտարարել է, որ կաջակցի կառավարման շարունակականությանը և մտադիր չէ լքել երկիրը: Նա հավելել է, որ պատրաստ է համագործակցել Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ և ցանկացած միջոց ձեռնարկել իշխանությունը փոխանցելու համար: Ապստամբների առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին AFP գործակալությանը հայտնել է, որ Դամասկոսում պետական հաստատությունները կմնան վարչապետի վերահսկողության տակ՝ մինչև իշխանության պաշտոնական փոխանցումը: Արևմտյան աշխարհը ողջունում է ապստամբների կողմից Սիրիայում իշխանության զավթումը ։ Երկրում քաոս է ։ Հարյուրավոր քաղաքացիներ սպանվել են ապստամբների կողմից ։ Ավելին, Սիրիայի խաղաղ քաղաքացիները տուժել են նաեւ իսրայելական ավիացիայի հարձակումներից, որոնք այս օրերին զանգվածային հարվածներ էին հասցնում սիրիական քաղաքներին: