Արմինֆո. ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է խուսափել կասկածելի շահավետ առաջարկներից: Ոստիկանննության հաղորդագրությունում ասվում է.
«Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ:
Մի՛ շտապեք կատարել ներդրումներ, ստացե՛ք խորհրդատվություն` զանգահարելով 011 52 52 52՝ ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին (թեժ գիծը գործելու է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։
Պարզապես հիշե՛ք, տրվելով գրավիչ առաջարկություններին՝ մեծ է հավանակությունը, որ կկրեք գումարային մեծ կորուստներ»: