Արմինֆո. Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ դեսպանների 15-րդ համաժողովի բացման ժամանակ։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Ֆիդանը հավաստիացրել է, որ Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել Իրանի հետ երկկողմ և տարածաշրջանային կապերը պահպանելու, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններում դրական օրակարգ ունենալու համար: