Արմինֆո. 14-ամյա երեխա է մահացել՝ մեծ քանակի դեղեր ընդունելու հետեւանքով:
Ինչպես հաղորդել է "Արաբկիր" բժշկական կենտրոնը՝ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։