Արմինֆո. Դեկտեմբերի 8-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Նա նշել է, որ նման անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ վաղը, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու տոնական արարողությունը: