Արմինֆո. Ուղիղ մեկ ամիս է «Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը նստացույց է անում: Այդ մասին ասվում է թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Մեկ ամիս է, ինչ օր ու գիշեր պայքարում ենք արդարության, իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության համար։ Այս ընթացքում մենք ներկայացրել ենք մեր պահանջները, կազմակերպել մի շարք միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ՝ հանրության և պետական մարմինների ուշադրությունը կենտրոնացնելով խնդրի վրա։ Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ մեր պահանջները չի իրականանում։
Մեր պայքարը շարունակական է, իսկ Ձեր աջակցությունը՝ անգնահատելի։ Միացեք մեզ և միասին շարունակենք պայքարել Գոյ թատրոնի և մեր մշակույթի համար»,- նշված է «Գոյ» թատրոնի հայտարարության մեջ։
Նախօրեին "Գոյ" թատրոնը հանրագիր է պատրաստել, որի ստորագրումը թույլ կտա պաշտպանել թատրոնի մշակութային ժառանգությունը: Հանրագիրը կարելի է ստորագրել հետևյալ հղումով ՝ https://www.change.org/p/%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B 5%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%B8%D5%B5- %D5%A9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB- %D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8?fbclid=IwY2xj awG_mvFleHRuA2FlbQIxMQABHalcdV63kixZ50gpJP9s2hhqXSjiEdhrEQf2bRMFmqWKJM bWH-WTVss6ow_aem_dgLVVUuZdPaYwCgVT1O1UA :
Հիշեցնենք, որ 35 տարվա պատմություն ունեցող "Գոյ" թատրոնը կառավարության որոշմամբ միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին: Սակայն " ԳՈՅ " թատրոնի դերասանական և ստեղծագործական կոլեկտիվը դեմ է ։ Նրանք ցանկանում են խաղալ իրենց թատրոնում: Միավորման մասին կառավարության որոշումը վիճարկվում է դատարանում: