Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումին
Արմինֆո.Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն՝ մասնակցելու «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումին։ Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։