Արմինֆո. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է նշանակվել թուրք դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Հելգա Շմիդին։
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, Հունաստանից Մարիա Թելալիանը դարձել է ԵԱՀԿ տնօրեն, Նիդերլանդներից Քրիստոֆ Քեմփը՝ ԵԱՀԿ գերագույն հանձնակատար ազգային փոքրամասնությունների գործերով, իսկ նորվեգացի Յան Բրատուն ՝ ԵԱՀԿ ներկայացուցիչ ԶԼՄ-ների ազատության հարցերով։