Արմինֆո. "Գոյ" թատրոնը հանրագիր է պատրաստել, որի ստորագրումը թույլ կտա պաշտպանել թատրոնի մշակութային ժառանգությունը:
«Գոյ» թատրոնը կանգնած է ոչընչացման վտանգի առաջ: Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր - փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ: Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը: Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը», - ասվում է "Գոյ" թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
Ստորագրահավաքի նպատակն է ստիպել պետական մարմիններին վերանայել իրենց որոշումները և ապահովել թատրոնի անխափան աշխատանքը: Հանրագիրը կարելի է ստորագրել հետևյալ հղումով ՝ https://www.change.org/p/%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B 5%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%B8%D5%B5- %D5%A9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB- %D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8?fbclid=IwY2xj awG_mvFleHRuA2FlbQIxMQABHalcdV63kixZ50gpJP9s2hhqXSjiEdhrEQf2bRMFmqWKJM bWH-WTVss6ow_aem_dgLVVUuZdPaYwCgVT1O1UA :
Հիշեցնենք, որ 35 տարվա պատմություն ունեցող "Գոյ" թատրոնը կառավարության որոշմամբ միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին: Սակայն " ԳՈՅ " թատրոնի դերասանական և ստեղծագործական կոլեկտիվը դեմ է ։ Նրանք ցանկանում են խաղալ իրենց թատրոնում: Միավորման մասին կառավարության որոշումը վիճարկվում է դատարանում: