Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԺ հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների քանակը:
Facebook-ի իր էջում խոսնակը նշել է, որ մինչև 2018 թվականը ԱԺ հաշվեկշռում կար 81 մեքենա, իսկ արդեն 2018 թվին այդ թիվը կրճատվել է 10-ով: Նախատեսվում է, որ 2025 թվականի սկզբին ԱԺ հաշվեկշռում մեքենաների թիվը կկազմի 30 միավոր ։ "Այսպիսով, 2018 թվին՝ 81 մեքենա, իսկ 2025-ին՝ 30 մեքենա։ Այս թվերը նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ մեղադրում են շռայլության մեջ", - գրել է խոսնակը ։