Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բալյանին և Քրեակատարողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ Լևոն Բալյանն արդարադատության փոխնախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։ Մինչ այդ նա ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալն էր։
Ամբակում Գրիգորյանն աշխատել է դատախազությունում, Հատուկ քննչական ծառայությունում և Քննչական կոմիտեում: Արդարադատության նախարարի 15.10.2021 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ: 2023 թվականի դեկտեմբերի 18-ին Փաշինյանի հրամանագրով նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ։