Արմինֆո.: "Հայկական կարուսելի" մասին խոսքերում ոչ մի էթնիկ ենթատեքստ չկար։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրային հեռարձակողի հետ հարցազրույցում այդպես է պարզաբանեց խորհրդարանական ընտրություններից հետո դրանց կեղծման մասին ասված խոսքերը։ Այն ժամանակ Associated Press գործակալության հետ զրույցում նա հայտարարել էր "հայկական կարուսելի" օգտագործման մասին, ինչը սկանդալ էր առաջացրել, հաղորդում է "Էխո Կավկազա" - ն:
<Ես ուզում եմ ասել (Վրաստանի քաղաքացիներին) հայկական ծագում ունեցողներին և հայերին (հարևան երկրում), որտեղ գործում է նաև ռուսական քարոզչություն: Այդ "հայկական կարուսելը" ոչ մի էթնիկ ենթատեքստ չուներ", - նշել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահի խոսքով՝ առաջին անգամ այդ «տերմինը» նա լսել է, երբ վերադարձել է Վրաստան՝ Էդուարդ Շեւարդնաձեի օրոք ։ Կեղծման նույն եղաննակը, նրա ասելով, օգտագործվել է նաև Միխաիլ Սաակաշվիլիի օրոք։
"Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են "վրացական կարուսել"։ Դրանում ընդհանրապես էթնիկ նշան չկա", - հավելել է Զուրաբիշվիլին: