Արմինֆո. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության փոխդեսպան Ռեբեկա Լիին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ նախարարի տեղակալը ներկայացրել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արևային և հողմային էլեկտրաէներգիայի արտադրությանն ուղղված ծրագրերը միջազգային համագործակցության շրջանակներում։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Հարությունյանը նշել է, որ ծրագրի իրականացումը միտված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի, ինչը հնարավորության կտա հետագա ավելի լայն համագործակցության։