Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փշինյանն աշխատանքից ազատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին և Պրոբացիայի ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին: Որոշումները, ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, կառավարության ղեկավարն ստորագրել է դեկտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ Արսեն Մնացականյանը գլխավոր հարկադիր կատարող էր նշանակվել վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի հրամանագրով: Արամ Նիկոյանը Պրոբացիայի ծառայությունը գլխավորել է (մինչ այդ զբաղեցնում էր Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնը) 2023 թվականի սեպտեմբերի 18-ին: