Արմինֆո.ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդգծել է միջազգային աջակցության կարևորությունը ադրբեջանական բանտում գտնվող հայ գերիների ազատ արձակման համար: Այդ մասին նա հայտարարել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամուլի ծառայությունը, Սաղաթելյանը կարևորել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստանում անվտանգային իրավիճակը, տարածաշրջանային քաղաքական զարգացումները և արցախյան հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Այդ առնչությամբ Սաղաթելյանը Ֆրանսուա Օլանդին ներկայացրել է ՀՅԴ-ի դիրքորոշումները նշված թեմաների վերաբերյալ։