Արմինֆո. Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրությանը կմասնակցի 7 թեկնածու: Որոշումը, ինչպես սոցցանցում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կայացրել է "Քաղաքացիական պայմանագիր"կուսակցության վարչությունը։
Այսպիսով, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրությանը կմասնակցեն Կարեն Սարուխանյանը, Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը:
"Նրանք այսօրվանից կարող են նախընտրական քարոզարշավ իրականացնել, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին։ Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած թեկնածուին նշանակելու եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ", - գրել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել՝ այն բանից, երբ քրեական գործ էր հարուցվել դաշինքի հիմնադիր, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ, ում մեղադրում են հայտնի "Սև բերդի" շրջակայքի հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ: Միաժամանակ, հրաժարական են տվել նաև "Բալասանյան" դաշինքի ավագանու անդամները։ Նոյեմբերի 8-ին Գյումրիի նոր քաղաքապետի ընտրության ավագանու նիստը տապալվել է՝ քվորում չլինելու պատճառով: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու մասին, որոնք, նախնական տվյալներով, տեղի կունենան 2025 թվականի գարնանը: