
Իրանի և «վեցյակի» երկրների միջև ձեռք բերված համաձայնությունը կարելի է համարել պատմական կարևորություն ունեցող իրադարձություն ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար, ու թեև առայժմ հաշտության հակառակորդներ կան թե ԱՄՆ Սենատում` սենատոր Մակքեյնի գլխավորությամբ, թե Իրանի մեջլիսում, կողմերը, այնուամենայնիվ, կհանգեն ընդհանուր հայտարարի: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել արտգակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ինչպես կարծում է դեսպանը, տվյալ պահի դրությամբ ԱՄՆ իրականացնում է իր տարածաշրջանային քաղաքականության վերանայում և, Թուրքիայի հետ փոխհարաբերությունների վատթարացման ֆոնին, ԱՄՆ սկսում է հարաբերությունները կարգավորել մի երկրի հետ, որը վերջերս համարվում էր «չարիքի առանցքի» կենտրոնը: Փորձագետի ասելով, որքան էլ տարօրինակ թվա, Իրանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար, և այդ հնարավորությունները չի կարելի բաց թողնել: «Շատ հեղինակավոր պետություններ համոզված են, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն ի զորու է կապող օղակ դառնալ Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ համար: Հայաստանը դավանում է քրիստոնեություն, եվրոպական արժեքներ` միաժամանակ կրելով ասիական մշակույթի մասնիկներ: Եվ, ամենագլխավորը, Հայաստանն ունի վիթխարի սփյուռք», - կարծում է Նավասարդյանը: «Մերձավոր արևելքում` ամբողջությամբ վերցրած, և Իրանում` մասնավորապես, մոտալուտ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը պետք է լինի ավելի նախաձեռնողական և ուղղված երկրի տարածաշրջանայի կարգավիճակի բարձրացմանը: Տարածաշրջանային քաղաքականության ասպարեզում հայտնվում է նոր խաղացող` Իրանը, և մենք կարող ենք դառնալ այդ մեծ խաղի մի մասը», - խորհուրդ է տալիս Նավասարդյանը: Այժմ, երբ Իրանն աստիճանաբար սկսում է դուրս գալ միջազգային մեկուսացումից` միջուկային դոսիեի վերաբերյալ որոշումից հետո, իրադրությունը տարածաշրջանում կտրուկ փոխվում է, ուժերի հաշվեկշիռը փոխվում է Իրանի օգտին, նշում է փորձագետը: «Հայաստանը պետք է ձգտի ինչպես Իրանին շահագրգռել մեր երկրով` Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու հնարավորությամբ, այնպես էլ` Ռուսաստանին, որը պետք է, վերրջապես, հասկանա, որ տարածաշրջանում հարաբերությունները հարկավոր է կառուցել ոչ միայն հշավի առնելով «սեփական խողովակաշարերի» անցկացումը, այլև` փոխշահավետ գործընկերային հարաբերությունների հիման վրա», - հայտարարում է Նավասարդյանը:
Արտգակարգ և լիազոր դեսպանն ընդսմին դժվարացել է կանխատեսումներ անել տարածաշրջանային զարգացումների առնչությամբ: «Միջազգային իրադրությունն այնքան է բարդացել, որն նույնիսկ լուրջ փորձագետները դժվարանում են որևէ բան կանխատեսել: Ու թեև լայնածավալ պատերազմի սպառնալիք այսօր չկա, լարվածությունը կպահպանվի դեռ 20-30 տարի», - ամփոփել է նա:
Նշենք, որ Իրանը և «վեցյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան ւ Ռուսաստան) համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ` Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման դիմաց: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պայմանավորվածության մասին հրապարակումից անմիջապես հետո հաղորդել է, որ Իրանը պարտավորվել է ապամոնտաժել ուրանի հարստացման համար գործող ցենտրիֆուգների երկու երրորդը և դրանք պաահել միջազգային վերհասկողության ներքո: Նրա ասելով, Իրանը նաև պետք է ձերբազատվի հարստցված ուրանի իր պաշարների 98%-ից և համաձայնի ԱԷՄԳ տեսչական ստուգումներին` «երբ և որտեղ անհրաժեշտ է»: Զենքի մատակարարման արգելքի վերացումը պետք է տեղի ունենա հինգ տարվա ընթացքում: Սակայն մատակարարումները հնարավոր կլինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի համաձայնությամբ: Համաձայնագիրը պետք է վավերացնեն բոլոր կողմերը, այն պետք է արժանանա նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդ(ի հավանությանը: