Արմինֆո. Նոյեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ֆինանսական աջակցություն է տրամադրել Տավուշի մարզի Կիրանց գյուղի 96 տնային տնտեսությունների՝ յուրաքանչյուրին 130 հազար դրամի չափով:
Ինչպես հաղորդում է ԿԽՄԿ-ի մամուլի ծառայությունը, այդ գումարը նախատեսված է ձմռանը ջեռուցման և տրանսպորտի ծախսերը հոգալու համար:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, սահմանազատումից հետո Կիրանց գյուղի բնակիչները հայտնվել են սոցիալական բարդ պայմաններում։ Նրանց հողամասերի, բնակելի շինությունների մի մասն անցել է Ադրբեջանին, ընդ որում ՝ երկրի օրենքների խախտմամբ։