Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի ավարտից կես ժամ հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 9 հարց. 2 վարկային համաձայնագիր և 7 օրինագիծ, որոնք պետք է քննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Օրակարգի հարցերի թվում են ՕՊԵԿ միջազգային հիմնադրամի հետ վարկային համաձայնագիրը, Ասիական զարգացման բանկի հետ 2024թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանն ուղղված համաձայնագիրը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և այլն: