Արմինֆո. Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստատիուի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը:
Ինչպես նշվում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդագրությունում, Կիպրոսի պատվիրակության այցը կկայանա դեկտեմբերի 8-12-ը: Պատվիրակության անդամների հանդիպման կազմակերպումը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ դրվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա:
Նշենք, որ Կիպրոսի պատվիրակության անդամները Հայաստան այցի շրջանակում կմասնակցեն նաև ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին: