Արմինֆո. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի ԱՄՆ և Ֆրանսիա: Պատվիրակությանը գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 12-ը կգտնվի ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:
Պատվիրակության այցի նպատակն աշխատանքային հանդիպումների աանցկացումն է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տեղական իշխանությունների, երիտասարդական, կրթամշակութային, կրոնական կազմակերպությունների, գործարար համայնքի ներկայացուցիչների հետ և համագործակցության հնարավորությունների քննարկումը: