Արմինֆո. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը գործուղվել են Նիդերլանդների Թագավորություն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 29-ի որոշման համաձայն, Կիրակոսյանը և Խանազադյանը (2024 թվականի դեկտեմբերի 1-7-ը ներառյալ և դեկտեմբերի 4-7-ը ներառյալ) Հաագայում կմասնակցեն «World Forum» համաժողովների կենտրոնում կայանալիք՝ Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին: