Արմինֆո. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 30-ին ելույթ կունենա Կանադայի Ռեգենտ թատրոնում ՝ որպես Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար:
Ինչպես հաղորդել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ գործիքային անսամբլը կկատարի ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու հանրահայտ "Շչելկունչիկ" բալետը, որը կուղեկցվի մուլտիմեդիա պրոյեկցիաներով: