Արմինֆո. Հայաստանում առաջիկա մի քանի օրերին կտրուկ կցրտի։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, նոյեմբերի 29-ի՝ լույս 30-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Ամենացուրտ եղանակը կդիտվի Շիրակի և Լոռու մարզերում, ինչպես նաև Սյունիքի լեռնային շրջաններում, որտեղ սնդիկի սյունն արդեն նոյեմբերի 29-30-ի գիշերը կնվազի մինչև -15 աստիճան: Գեղարքունիքի մարզում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -14, իսկ Վայոց Ձորի մարզում ՝ մինչև -13 աստիճան: Միևնույն ժամանակ, ինչպես նշում են օդերևութաբանները, առաջիկա հինգ օրերին հանրապետության մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին ՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Նոյեմբերի 29-ի ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի 5-7 աստիճան՝ զրոյից բարձր, երեկոյան ՝ 2-4 աստիճան, 29-30-ի գիշերը՝ 2-4 աստիճան տաքություն: